ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Աշխարհը կարծես լռել է եզդիական հարցի վերաբերյալ»

«Աշխարհը կարծես լռել է եզդիական հարցի վերաբերյալ»
21.11.2014 | 11:10

«Եզդի մարտիկներն այսօր պայքարում են Շանգալի հատվածում։ Վերջին տվյալներով` մոտ 7000 եզդի լեռներում է պատսպարված։ Նրանք շրջապատված են ահաբեկչական խմբավորման անդամներով, և նրանց պաշտպանում են եզդիական ջոկատները, որոնք ձևավորվել են և պայքարում են Շանգալի անկախության համար։ Մի քանի օր առաջ ազատագրել են եզդիական գյուղ, և որոշ տարածքներ եզդիական վերահսկողության ներքո են»,- մեզ հետ զրույցում նշեց Եզդիների միության փոխնախագահ ԽԸԴՐ ՀԱՋՈՅԱՆԸ։
Նա նկատեց, որ համախմբվածությունը եզդիական համայնքի շուրջ շատ մեծ է, սակայն ցավալի է, որ, ըստ Խըդր Հաջոյանի, աշխարհը կարծես լռել է եզդիական հարցի վերաբերյալ։ Մեր զրուցակիցը նկատում է, որ իրենց համայնքը կանգ չի առնելու և շարունակելու է պայքարն ու աշխատանքները՝ մշտապես հարցը բարձրաձայնելու ուղղությամբ։ «Իրավիճակը շարունակում է լարված մնալ, և եզդի մարտիկներին անհրաժեշտ է համապատասխան օգնություն։ Բացի այդ, օգնության կարիք ունեն նաև եզդի փախստականները։ Մեծաթիվ եզդիներ պատսպարվել էին Իրաքի հյուսիսային մասում՝ Իրաքի Քրդստանի տարածքներում, որտեղ վերջերս ջրհեղեղ եղավ, և այն օգնությունը՝ վրաններ և այլն, որ տրամադրվել էր նրանց, վերածվել է ցեխաջրի։ Այնպես որ, այդտեղ մնալն անհնար է։ Իսկապես շատ ծանր դրության մեջ են հայտնվել մեր համայնքի ներկայացուցիչները և լուրջ օգնության կարիք ունեն։ Ցրտերի պատճառով արդեն երեխաներ են մահացել»,- նշեց Խըդր Հաջոյանը, ավելացնելով, որ այսօր մարդասիրական օգնություն ավելի շատ տրամադրում են եզդի համայնքի ներկայացուցիչները։
Անդրադառնալով գերեվարված եզդի կանանց ճակատագրին՝ Խըդր Հաջոյանը նշեց, որ նրանց թիվը, տարբեր հաշվարկներով, հասնում է 3-5 հազարի։ Վերջիններս ահաբեկիչների ձեռքերում են. «Մի քանի օր առաջ մեր համայնքի ներկայացուցիչները կարողացան 300 եզդի կանանց հետ գնել։ Պատմում էին, որ այնպիսի դաժանություններ են գործադրել իրենց նկատմամբ, որ բառերով անհնար է նկարագրել։ Նույնիսկ չեն կարողանում խոսել այդ մասին։ Տարբեր տիպի բռնությունների, խոշտանգումների են ենթարկում, ընդհուպ մինչև սեռական բռնություններ։ Նրանց թվում կան նաև աղջիկ երեխաներ, ովքեր նույնպես զերծ չեն մնում բռնություններից»։
Խըդր Հաջոյանը նկատում է, որ այսօր ուշադրությունն ավելի շատ սևեռված է Սիրիայի, Քոբանի քաղաքի ուղղությամբ։ Եզդիական Շանգալի տարածքները, կարծես, անուշադրության են մատնված։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ